Ն. Զոհրաբյան. «Միջազգային հանրությունը ԼՂ խնդրի լուծումը տեսնում է բացառապես ՄԽ շրջանակներում»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը տեսնում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այսօր նման տեսակետ հայտնեց ՀՀ Ազգային ժողովի եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը' մեկնաբանելով Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Ընդհանուր արտաքին եւ անվտանգության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի այն հայտարարությանը, ըստ որի' ԵՄ-ն պատրաստ է աջակցել Մինսկի խմբին:

«Կազանից հետո, երբ եռանախագահողները որոշակի հիասթափություն արձանագրեցին, չափազանց կարեւորվում է հնչած նման գնահատականը: Դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բանակցային գործընթացը տեսնում են բացառապես Մինսկի խմբի շրջանակներում եւ ոչ որեւէ այլընտրանքային միջազգային կառույցում»,-ասաց Ն. Զոհրաբյանը:

Նրա խոսքով' ակնհայտ է մեկ բան, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բանակցային գործընթացը մտցնելով փակուղի' Ադրբեջանը մեկ նպատակ է հետապնդում' գործընթացը Մինսկի խմբից հանել եւ տեղափոխել միջազգային այս հարցի մեջ չմասնագիտացված կառույցներ: Այնտեղ, ըստ Ն. Զոհրաբյանի, Ադրբեջանը, օգտագործելով իր նավթադոլարները, հույս ունի շատ կարճ ժամկետում ստանալ իր համար ցանկալի լուծումներ:

«Շատ կարեւոր եմ համարում, որ համաշխարհային հիմնական խաղացողները, որոնք շահագրգիռ են Լեռնային Ղարաբաղի խնդրի բանակցային գործընթացի խաղաղ հանգուցալուծմամբ, շարունակում են խնդրի լուծումը տեսնել բացառապես Մինսկի խմբի շրջանակում»,-ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է Ք. Էշթոնի այն հայտարարությանը, որ մինչեւ տարեվերջ ղարաբաղյան հարցում ակնկալում է որոշակի տեղաշարժ, ապա, Ն. Զոհրաբյանի կարծիքով, այդ հարցադրումը պետք է հստակ հասցեատեր ունենա, որը պետք է լինի Ադրբեջանը: Նա ընդգծեց, որ Կազանում հենց Ադրբեջանը խափանեց առաջընթացի հնարավորությունը, որն ակնկալվում էր միջազգային հանրության կողմից:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին