1 486 դիմորդ` առաջին փուլի 1 209-ի դիմաց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2011-2012 ուսումնական տարվա միասնական ընդունելության քննությունների լրացուցիչ փուլին մասնակցության համար Գնահատման եւ թեստավորման կենտրոն դիմում-հայտ է ներկայացրել 1 486 դիմորդ, այն դեպքում, երբ առաջին' հիմնական, փուլին մասնակցության համար դիմել են 1 209 դիմորդներ: Դիմորդների թվի նմանատիպ աննախադեպ տարբերությունն «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը: Նրա խոսքով'100 դիմորդ միասնական քննությունների 2-րդ փուլին մասնակցելու համար հայտագրվել է Ջավախքից, կան դիմորդներ Ուկրաինայից, Ռուսաստանի Դաշնությունից, Հնդկաստանից, Իրանից եւ նույնիսկ' Թայլանդից: «Նման ակտիվությունը կարելի է բնութագրել նրանով, որ թեստերը բավականին հեշտ են, եւ մարդիկ սկսեցին մտածել, որ եզակի տարի է եւ կարելի է փորձել: Դրա պատճառով այս տարվա դիմորդների ցանկում ընդգրկված են տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ»,- ասաց Գ. Խաչատրյանը' կարեւորելով նաեւ լրատվամիջոցների ակտիվ աշխատանքը:

Կենտրոնի տնօրենի խոսքով' այս տարվա ընդունելության քննություններին հնարավորություն են ունեցել նաեւ մասնակցելու ժամկետային ծառայության մեջ գտնվող դիմորդները: «Եթե նրանք լավ հանձնեն քննությունները, կընդունվեն Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, հակառակ դեպքում' կշարունակեն իրենց ծառայությունը: Կարծում եմ, որ բավականին ճկուն եւ խելացի մտածված քայլ է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ միասնական լրացուցիչ քննությանը կարող են մասնակցել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից նոր զորացրվածները, սփյուռքի շրջանավարտները, այն դիմորդները, ովքեր միասնական քննությունների հիմնական փուլին հարգելի պատճառով ի վիճակի չեն եղել մասնակցել, այն դիմորդները, որոնք առաջին փուլի քննություններին մասնակցելու համար չեն հայտագրվել, ինչպես նաեւ բողոքարկման հանձնաժողովի կողմից միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու թույլտվություն ստացած շրջանավարտները:

Հայերեն

Եթե պրոֆեսիոնալ ու անսխալ եք նվագում՝ հրաշալի է, բայց դրան համ ու հոտ, համեմունք է հարկավոր։. Արսեն Զաքարյան

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ

Սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարը պայմանագիր է ստորագրել «Նոա»-ի հետ

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է