Փաստ մեկնաբանությամբ

Արմավիրում կկառուցվի նոր եւ ժամանակակից քրեակատարողական հիմնարկ

2 րոպեի ընթերցում

Արմավիրում կկառուցվի նոր եւ ժամանակակից քրեակատարողական հիմնարկ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրում կկառուցվի նոր եւ ժամանակակից քրեակատարողական հիմնարկ' 21 հազար քառակուսի մետր տարածքով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը' ավելացնելով, որ այդ նպատակով ՀՀ կառավարությունը հատկացրել է մեկ միլիարդ դրամ: Այսօր այդ տարածքը ծառայում է որպես հիվանդանոց եւ կվերակառուցվի որպես քրեակատարողական հիմնարկ: «Արմավիրի ՔԿՀ-ի կառուցումը կնշանակի, որ կփակվեն Արմավիրի ներկայիս ՔԿՀ-ն, ինչպես նաեւ «Վարդաշեն», «Էրեբունի», «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ները: Կունենանք մեկ մեծ քրեակատարողական հիմնարկ, որտեղ 3 000-3 500 կալանավոր կլինի' առանց գերբեռնվածության»,- ասաց Հ. Թովմասյանը' հիշեցնելով, որ Արթիկի, Վանաձորի եւ Հրազդանի ՔԿՀ-ները եւս նոր են կառուցվել: Ըստ նախարարի' առաջիկա խնդիրը կլինի Գորիսում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցումը: Տարիներ անց Երեւանում նույնպես նոր ՔԿՀ կկառուցվի:

«Մեր ՔԿՀ-ներից «սովետական հոտ» է գալիս: «Կազարմային» տիպի քրեակատարողական հիմնարկներից պետք է ազատվենք»,- ասաց Հ. Թովմասյանը:

Նշենք, որ համաներման կիրառումից առաջ ՔԿՀ-ներում եղել են 5 300 դատապարտյալներ, այսօր նրանց թիվը հասնում է 4 600-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում