Փաստ մեկնաբանությամբ

Ավագ դպրոցներում սեպտեմբերի 1-ից դասերը կսկսվեն 08:30-ին, բուհերում` 09:30-ին

1 րոպեի ընթերցում

Ավագ դպրոցներում սեպտեմբերի 1-ից դասերը կսկսվեն 08:30-ին, բուհերում` 09:30-ին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 1-ից հանրապետության ավագ դպրոցներում դասերը կսկվեն ժամը 08:30-ին, իսկ բուհերում' 09:30-ին: Ինչպես լրագորղների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, նախարարությունն այս հարցում ընդառաջել է Երեւանի քաղաքապետի խնդրանքին, որի նպատակն է թեթեւացնել մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում երթեւեկության խցանումները:

«Կփոխենք նախարարության ենթակայության տակ գտնվող ուսումնական հաստատություններում աշխատանքային ժամերը' փորձելով օգնել քաղաքին, քաղաքապետին, որպեսզի մեր քաղաքն առավոտյան ժամերին ավելի ազատ շնչի, ավելի հեշտ մարդիկ հասնեն աշխատանքի եւ խցանումներ չլինեն»-ասաց Ա.Աշոտյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում