Դ.Ջամալյան. «Հայաստանն ունի հնարավորություններ C-300 համակարգերի դեմ պայքարելու համար»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: C-300 հակաօդային պաշտպանության համակարգերը հարձակման մեջ Ադրբեջանին շեշտակի առավելություն չեն տալիս: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը' հավելելով, որ այս զինատեսակը մեզ համար կարող է որոշակի բարդություններ ստեղծել, սակայն այն համարվում է պաշտպանական զենք:

«Այդ համակարգերը չեն կարող մեծ ազդեցություն ունենալ, քանի որ մենք իրենց օդուժը կարող ենք ոչնչացնել մեր հնարավորություններով»,- նշեց Դ.Ջամալյանը:

Նրա կարծիքով' հիմնական վտանգը կայանում է նրանում, որ մեր կողմից ակտիվ պաշտպանության ռազմավարության գործադրման ճակատի հարավարեւելյան հատվածում, որտեղ հարթավայրային տեղանք է, մեր ավիացիայի հնարավորությունները որոշակիորեն կսահմանափակվեն, սակայն պետք չէ, այդուամենայնիվ, գերագնահատել C-300-ների դերը, քանի որ դրանք ոչնչացնելու, դրանց դեմ պայքարելու նեղ մասնագիտական միջոցներ էլ կան, որոնց մեր զինված ուժերի համապատասխան ծառայությունները կարող են ադեկվատ պատասխանել: «Հայաստանն ունի հնարավորություններ այդ զինատեսակի դեմ պայքարելու համար»,- նշեց փորձագետը' շեշտելով, որ մեր ավիացիան կարող է իրեն շատ հանգիստ զգալ լեռնային տեղանքում:

Անդրադառնալով անօդաչու ինքնաթիռների խնդրին, որոնք, ի դեպ, արտադրվում են հենց Հայաստանում, խնդիրն առավել բարդանում է ադրբեջանական հակաօդային պաշտպանության համար, քանի որ C-300 համակարգերն առավել դժվարությամբ են կարողանում հայտնաբերել այդ ինքնաթիռները:

Դ.Ջամալյանը հիշեցրեց նաեւ, որ Հայաստանը եւս ունի C-300 համակարգեր, ինչի մասին արդեն իսկ եղել են պաշտոնական հայտարարություններ: «Մեր երկինքն ապահով է, մեր ունեցած միջոցներով մենք չեզոքացնում ենք ադրբեջանական ավիացիայի ակտիվությունը»,- ընդգծեց փորձագետը:

Նշենք, որ C-300 հակաօդային պաշտպանության համակարգերը ցուցադրվել էին հունիսի 26-ին Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին