Փաստ մեկնաբանությամբ

Վ. Գաբրիելյան. «Հայաստանի պետական պարտքի ցուցանիշը խնդրահարույց չէ»

1 րոպեի ընթերցում

Վ. Գաբրիելյան. «Հայաստանի պետական պարտքի ցուցանիշը խնդրահարույց չէ»

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական պարտքի ցուցանիշը կառավարելի է եւ ոչ խնդրահարույց: Վայոց ձորում այսօր տեղի ունեցած կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը' ընդգծելով, որ այդ մասին է հուշում 2010 թ-ից իրականացվող արտաքին պարտքի կայունության վերլուծությունը: «Մեր պարտքը կազմում է ՀՆԱ ցուցանիշի 44-45 տոկոսը: Այս տեսակետից այդ թիվն իրականում սարսափելի չէ եւ կառավարելի է: Այս կարծիքին են նաեւ միջազգային վարկանշային մի շարք մասնավոր գործակալություններ: Բացի դրանից, մեր բյուջեի տեսանկյունից պարտքի մասին օրենքը հստակորեն սահմանում է 50 եւ 60 տոկոսի սահմանագիծը: Մեզ մոտ նման խնդիր չկա, եւ մենք անգամ կարող ենք այս սահմաններում պարտքը ավելացնել' առանց կայունության մասին լրջորեն մտածելու: Խոսքն այն մասին չէ, որ մենք ցանկացած պարտք պետք է վերցնենք, խոսքը նրա մասին չէ, որ մենք չպետք է ուշադիր լինենք արդյունավետ կառավարելուն: Պարզապես մենք ունենք պարտք, որը զգալի է մեր երկրի համար, որը պետք է արդյունավետ կառավարել, սակայն կայունության տեսանկյունից այն խնդրահարույց չէ»,- հավաստիացրեց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում