Փաստ մեկնաբանությամբ

Տ. Բալայան. «Հայաստանը չի բանակցել Թուրքիայի հետ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ»

1 րոպեի ընթերցում

Տ. Բալայան. «Հայաստանը չի բանակցել Թուրքիայի հետ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ»

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանը չի բանակցել Թուրքիայի հետ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, եւ բնականաբար' ոչ հինգ, ոչ երեք, ոչ էլ նույնիսկ մեկ շրջանի վերադարձի մասին»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը' մեկնաբանելով ԵԽԽՎ նախագահ Ա. Չավուշօղլուի նոր պնդումները, թե իբրեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել հինգ, երեք կամ անգամ մեկ տարածքի վերադարձի վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տ. Բալայանը նշել է, որ հղումը ինչ-որ նախարարների մանիպուլյացիա է, աճպարարություն, որը նման է նաեւ այն ասածներին, թե իբր Չավուշօղլուն ջատագով չի հանդիսացել ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձանժողովի վերակենդանացմանը, ինչի մասին հրապարակայնորեն ասել են ԵԽԽՎ մի շարք անդամներ, անգամ' Ադրբեջանի պատվիրակները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում