Փաստ մեկնաբանությամբ

Հ. Մելիք-Շահնազարյան. «Ադրբեջանում ազգային փոքրամասնությունները խնդիրների են բախվում»

2 րոպեի ընթերցում

Հ. Մելիք-Շահնազարյան. «Ադրբեջանում ազգային փոքրամասնությունները խնդիրների են բախվում»

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը բարենպաստ պայմաններ չի ստեղծում իր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը' հավելելով, որ վերջիններս լուրջ խնդիրների են բախվում Ադրբեջանում: Նրա խոսքով' հայկական լրատվամիջոցները պետք է բարձրաձայնեն դրանց մասին' միջազգային հանրությանը ցույց տալով, որ Ադրբեջանն անհանդուրժողական վերաբերմունք է ցուցաբերում նրանց հանդեպ: Ըստ քաղաքագետի' Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ճանապարհին պատերազմական գործողությունների վերսկսման պարագայում Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները կարող են որպես Հայաստանի դաշնակիցներ հանդես գալ: Հ. Մելիք-Շահնազարյանի խոսքով' Ադրբեջանի ազգային փոքրամասնություններն ունեն իրենց տեղեկատվական կայքերը, որոնց միջոցով բարձրաձայնում են իրենց հուզող խնդիրների մասին:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Վահրամ Միրաքյանի կարծիքով' Ադրբեջանի' ազգային փոքրամասնությունների հանդեպ ունեցած վերաբերմունքն ազգայնական պետություն լինելու վկայությունն է: Ըստ նրա' Հայաստանը նույնպես պետք է նպաստի Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների խնդիրների բարձրաձայնմանը:

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը բարենպաստ պայմաններ չի ստեղծում իր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը' հավելելով, որ վերջիններս լուրջ խնդիրների են բախվում Ադրբեջանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում