Փաստ մեկնաբանությամբ

Հ. Դեմոյան. «Գոյություն չունի ցեղասպանությունների միջազգային ճանաչման 100-ամյա վաղեմության փաստաթուղթ»

1 րոպեի ընթերցում

Հ. Դեմոյան. «Գոյություն չունի ցեղասպանությունների միջազգային ճանաչման 100-ամյա վաղեմության փաստաթուղթ»

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գոյություն չունի ցեղասպանությունների միջազգային ճանաչման 100-ամյա վաղեմության փաստաթուղթ, միջազգային օրենք: Այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց հանձնաժողովի քարտուղար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը' անդրադառնալով թուրքական հասարակության մեջ շրջանառվող լուրերին, թե Հայոց ցեղասպանության 100-ամյակից հետո իրավական առումով կբացառվի Մեծ եղեռնի միջազգային ճանաչումը:

«Սա պարզապես խոսակցությունների, քարոզչական թեմա է»,- նկատեց Հ. Դեմոյանը: Նրա խոսքով' շատերի համար Ծիծեռնակաբերդը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ընկալվում են որպես սգո վայր: «Հակառակը, մենք գործ ունենք կյանքի հետ: Որքան առնչվում ենք պատմությանը, այնքան սիրում ենք կյանքը: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը սգո վայր չէ, այլ կյանքի հուշահամալիր: Դրա համար, մենք պետք է 2015-ը նշենք ոչ թե որպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման սահմանագիծ, այլ սկիզբ: 2015-ին ոչինչ չի ավարտվում. հակառակը, շատ բան դեռ սկսվում է»,- ընդգծեց Հ. Դեմոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում