Փաստ մեկնաբանությամբ

Դ. Կարապետյան. «Եհովայի վկաները նախընտրում են քրեական պատասխանատվության ենթարկվել, քան ծառայել»

1 րոպեի ընթերցում

Դ. Կարապետյան. «Եհովայի վկաները նախընտրում են քրեական պատասխանատվության ենթարկվել, քան ծառայել»

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2005-ից մինչ օրս Հայաստանի Հանրապետության որեւէ քաղաքացի, այդ թվում' Եհովայի վկաները, չեն դիմել այլընտրանքային ծառայության. նրանք նախընտրում են քրեական պատասխանատվության ենթարկվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը' անդրադառնալով հայ եկեղեցու ներկայացուցիչներից մեկի վերջերս բարձրացրած խնդրին, ըստ որի' աղանդավորները խուսափում են անգամ այլընտրանքային ծառայությունից:

Դ. Կարապետյանի խոսքով' 2004 եւ 2005 թվականներին մեր երկրում այլընտրանքային ծառայության է անցել 26 զինծառայող: Վերջիններս, սակայն, ծառայությունից ամիսներ անց բոյկոտել են եւ հրաժարվել ծառայելուց' նախընտրելով ենթարկվել քրեական պատասխանատվության:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում