Ըստ Շ.Քոչարյանի` դովիլյան հայտարարությունից հետո Ադրբեջանը հայտնվել է խուճապի մեջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Չափազանց կարեւոր է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երեք երկրները երրորդ անգամ հանդես են գալիս հայտարարությամբ' ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության մասին»- ասաց Հայաստանի Հանրապետության փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը Հանրային հեռուստատեսությանն այսօր տված հարցազրույցում: «Ի տարբերություն նախորդ հայտարարությունների' այստեղ կան կոնկրետ ժամկետների պահանջներ: Համանախագահներն ակնկալում եւ պահանջում են, որ արդեն Կազանում հունիսին երկրները գան հիմնարար սկզբունքների վերջնական համաձայնությանը»,- շեշտեց Շ. Քոչարյանը:

Այն հարցին, թե ինչպես ինքը կմեկնաբանի ադրբեջանական տարբեր պաշտոնյաների կողմից արված տարաբնույթ հայտարարույթունները, Շ.Քոչարյանը պատասխանեց, որ «ադրբեջանական քարոզչամեքենան խառնվել է սեփական կեղծիքի մեջ»: «Ադրբեջանը հայտնվել է խուճապի մեջ, որովհետեւ նույն հայտարարության կարեւորագույն մասը կայանում է նրանում, որ կրկին նոր ուժի կիրառումը միջազգային հանրության կողմից չի հանդուրժվելու: Ակնհայտ է, որ դա ակնարկ է Ադրբեջանի հասցեին, ով փորձում էր ուժի կիրառմամբ լուծել ԼՂ հարցը եւ այսօր դեռեւս շարունակում է սուր ճոճել»,- ընդգծեց ՀՀ փոխարտգործնախարարը: Նրա խոսքով' Բաքուն կրկին փորձում է նենգափոխել իրականությունը, եւ նրա ողջ քաղաքականությունն իրականում ուղղված է ստատուս-քվոյի պահպանմանը: «Եթե Բաքուն իրոք ցանկանում է առաջընթաց, ապա պետք է հրաժարվի քարոզչությունից, եւ այդ դեպքում միայն հնարավոր կլինի հասնել իրական արդյունքների: Բաքուն կանգնած է կեղծիքի մեջ թաղված անդունդի եզրին»,- հավելեց Շ.Քոչարյանը' շեշտելով, որ Բաքվի համար ժամանակն է' սթափվելու:

«Կազանում առաջընթացի դեպքում երեք կողմերի համար (երկու հայկական եւ ադրբեջանական) երկար ճանապարհ կա, որպեսզի մենք կարողանանք հասնել ցանկալի առաջընթացին»,- նշեց նա:

Հայերեն

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան 52-րդ MQ-9 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Հորմուզի նեղուցի օդային տարածքում

Ռալֆ Յիրիկյանն Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերները

Wildberries-ի նոր լոգիստիկ կենտրոնը՝ հայ վաճառողների համար արտահանման կետ

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա ուղևորությունները

Արաղչին Պեկինում հանդիպել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ

Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կանադային առաջարկել է դառնալ ԵՄ առաջին ասոցացված անդամը

Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր

Բոլիվիան և Պարագվայը սահմանի սահմանագծումն ավարտել են 88 տարվա ընթացքում

Դա չի աջակցում խաղաղության օրակարգին․ Հասմիկ Հակոբյանը՝ Ալիևի վերջին հայտարարության մասին

Թրամփի կարողությունը 2024 թ. ընտրություններից հետո աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes