Փաստ մեկնաբանությամբ

Է. Շարմազանով. «Ադրբեջանը մերժեց ՄԽ համանախագահող երկրների ղեկավարներին»

1 րոպեի ընթերցում

Է. Շարմազանով. «Ադրբեջանը մերժեց ՄԽ համանախագահող երկրների ղեկավարներին»

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ադրբեջանը փաստացի մերժեց եւ արհամարեց երեկ Դովիլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների կոչը' համաձայնություն տալ բանակցային սեղանին դրված մադրիդյան առաջարկությունների վերջին տարբերակին»,- ասել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը' մեկնաբաներով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության այսօր տարածած արձագանքը Դովիլում երեկ ընդունված եռանախագահների հայտարարությանը, որտեղ կոչ էր արվում հունիսին կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը համաձայնություն տալ արցախյան հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների վերջին տարբերակին:

Է. Շարմազանովը նաեւ ընդգծել է, որ Հայաստանն արդեն մեկ տարի է, ինչ հստակ իր պատասխանը տվել է համանախագահների առաջարկություններին, այնինչ Ադրբեջանը փորձում է ապակառուցողական քայլերով փակուղի մտցնելով բանակցությունները:

Պատգամավորը նշել է նաեւ, որ նման քայլով Ադրբեջանը փորձում է խափանել Կազանում նախատեսված հանդիպումը: «Կարծում եմ, ինչպես միջնորդները, այնպես էլ միջազգային հանրությունը, համապատասխան հետեւություններ կանեն Ադրբեջանի նման անպատասխանատու վարքագծի կապակցությամբ»,- ասել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում