Հաստատվեց «ՏՏ ոլորտի խթանման ծառայությունների 2011 թ. ծրագիր»-ը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2011թ. ծրագիր»-ը: Ինչպես նշեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, կառավարությունը կարեւորում է ՏՏ արդյունաբերության զարգացումը ոչ միայն որպես առանձին ոլորտ, այլեւ որպես Հայաստանի տնտեսության ընդհանուր առաջընթացի, արտադրողականության բարձրացման ու համաշխարհային տնտեսության մեջ մրցունակությունն ապահովելու հիմնական գործոն: Ծրագրի իրականացման հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում տեղեկատվական եւ գիտելիքի վրա հիմնված առաջադեմ հասարակության ու զարգացած եւ համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ ոլորտի կայացմանը:

Նախատեսվում է ստեղծել միջազգային լավագույն չափանիշերին համապատասխանող տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ենթակառուցվածք, որը կխթանի Հայաստանում ՏՏ ոլորտի ու տեղեկատվական հասարակության զարգացմանը: Կամրապնդվի Հայաստանի տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ենթակառուցվածքը:

Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանում կհիմնվի Սիսկոյի տարածաշրջանային ակադեմիա, կկազմակերպվեն ՏՏ դասընթացներ, Սիսկոյի հետ ստորագրված հուշագրով կիրականացվեն այլ միջոցառումներ:

Ծրագիրն իրականացվելու է պետական ու մասնավոր հատվածների սերտ համագործակցությամբ' որպես պետական աջակցություն' ուղղված Հայաստանում ՏՏ ոլորտի շարունակական զարգացմանն ու միջազգային շուկաներում դիրքավորմանը: Հիշեցնենք, որ նախորդ տարի հայաստանյան ՏՏ ոլորտի ընդհանուր հասույթը կազմել է շուրջ 55.1 մլրդ դրամ: Ներկայում Հայաստանում գործում են մոտ 197 ՏՏ ընկերություններ, որոնցից 72-ը' օտարերկրյա: Նախարարի խոսքով' վերջին տասնամյակում հայաստանյան ՏՏ շուկա են ներգրավվել բազմաթիվ օտարերկրյա ներդրողներ: Ընկերությունների շուրջ 39տոկոսի արտադրանքն ու ծառայություններն ունեն արտահանման ուղղվածություն' ավելի քան 20 երկրներ: 2010 թ-ին ոլորտի արտահանման ծավալները կազմել են շուրջ 21.5 մլրդ դրամ: Արտահանման ծավալների շուրջ 70 տոկոսը բաժին է ընկնում ԱՄՆ-ին ու Կանադային, 19տոկոսը' Եվրամիության երկրներին, 8տոկոսը' Ռուսաստանին եւ ԱՊՀ երկրներին: Նախորդ տարվա դրությամբ' ՏՏ ոլորտում ներգրավված են մոտ 5 հազար մասնագետներ:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին