Փաստ մեկնաբանությամբ

Ռումբի վերաբերյալ կեղծ ահազանգերի թվի ավելացումը չի կարող թուլացնել իրավապահ մարմինների զգոնությունը

2 րոպեի ընթերցում

Ռումբի վերաբերյալ կեղծ ահազանգերի թվի ավելացումը չի կարող թուլացնել իրավապահ մարմինների զգոնությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռումբի վերաբերյալ կեղծ ահազանգերի պարբերաբար առկայությունն անառողջ մթնոլորտ է ստեղծում հասարակության շրջանում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը' հավելելով, որ կեղծ ահազանգի հիմքում միշտ ընկած է ինչ-որ մեկին վնաս պատճառելու հանգամանքը: «Դա կարող է ուղղված լինել կոնկրետ անձի կամ կառույցի, համակարգի դեմ: Այստեղ ագրեսիվ մոտեցումն ակնհայտ է»,-ասաց Կ. Նալչաջյանը:

Հոգեբանի կարծիքով' ռումբի վերաբերյալ ահազանգերը, հոգեբանական տեսանկյունից, իրենց ազդեցությունն են ունենում հասարակության վրա: Դրանք տագնապի որոշակի հոգեվիճակ են ստեղծում:»Նույնիսկ, եթե պարզվում է, որ ահազանգը կեղծ է, միեւնույն է' մարդկանց մոտ կասկածի տարր կարող է մնալ: Նման դեպքերում հասարակության շրջանում անվստահության մթնոլորտ է ստեղծվում, եւ դրանով ձեւավորվում է անառողջ իրավիճակ»,-ասաց Կ. Նալչաջյանը: Նրա խոսքով' չի բացառվում, որ կեղծ ահազանգերի պարբերաբար առկայությունն ուղղված է նաեւ իրավապահ մարմինների զգոնության թուլացմանը:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրեցին, որ ոստիկաններն արագ եւ օպերատիվ արձագանքում են յուրաքանչյուր ահազանգին: Կեղծ ահազանգերի թվի ավելացումը չի կարող թուլացնել իրավապահ մարմինների զգոնությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում