Փախստականների համար կառուցվել է վեց հազար բնակարան ու առանձնատուն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած 22 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փախստականների համար 6 հազար բնակարան ու առանձնատուն է կառուցվել: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների քաղաքականության հետեւանքով 1988-1992 թվականներին իրենց մշտական բնակավայրերից տեղահանվել են ավելի քան կես միլիոն հայեր, որոնցից 360 հազարն ապաստանել են Հայաստանում: Նրա խոսքով' 2004 թ-ից ՀՀ կառավարությունը հանձն է առել հանրային նշանակության շինություններում ապրող առավել կարիքավոր 3 հազար 500 ընտանիքներին ապահովել մշտական կացարանով: 2005 թ-ից սկսած' այդ նպատակի համար պետական բյուջեից զգալի միջոցներ են հատկացվել. յուրաքանչյուր տարի 3-5 մլն դոլարի չափով:

«Սակայն, ցավոք, ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով նախորդ եւ այս տարի հնարավորություն չի եղել շարունակելու այդ ծրագիրը: Ներկայում 1175 ընտանիք սպասում է արժանավայել բնակարանային պայմանների»,- ասաց Միգրացիոն պետական ծառայության պետը' տեղեկացնելով, որ ծրագիրն ավարտելու համար անհրաժեշտ կլինի շուրջ 45 մլն դոլար:

Նրա հավաստմամբ' այս խնդիրը Կառավարության համար շարունակում է մնալ ամենասուր հարցը: Գ. Եգանյանը նաեւ ասաց, որ չնայած փախստականների մեծ հոսքեր ընդունած երկրներին սովորաբար օգնության է հասնում միջազգային հանրությունը, բայց այդ սկզբունքը Հայաստանի պարագայում ամբողջովին չի կիրառվել:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին