Փաստ մեկնաբանությամբ

Գյուղատնտեսության ոլորտում ներկրվող ռեսուրսները կազատվեն ԱԱՀ-ից

1 րոպեի ընթերցում

Գյուղատնտեսության ոլորտում ներկրվող ռեսուրսները կազատվեն ԱԱՀ-ից

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղատնտեսության ոլորտում ներկրվող ռեսուրսները'գյուղատնտեսական տեխնիկան, մշակաբույսերի սերմերը, պարարտանյութերը, թունաքիմիկատները, այսուհետ կազատվեն ավելացված արժեքի հարկից: Ինչպես ՀՀ կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, այս որոշմամբ կնպաստեն վերը նշված ռեսուրսների ձեռքբերման մատչելիությանը, դրանց ներմուծման ու օգտագործման ծավալների ընդլայնմանը: Նրա խոսքով' այն կբերի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը, գյուղմթերքների գների իջեցմանը:

Նախարարի համոզմամբ' այս որոշումը, որն անժամկետ է, կնպաստի նաեւ գյուղտեխնիկայի թարմացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում