Փաստ մեկնաբանությամբ

2010-ի գյուղատնտեսական արդյունաբերության ոլորտում ձեռքբերումները կշարունակվեն նաեւ այս տարի

1 րոպեի ընթերցում

2010-ի գյուղատնտեսական արդյունաբերության ոլորտում ձեռքբերումները կշարունակվեն նաեւ այս տարի

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2010-ին գյուղատնտեսական արդյունաբերության ոլորտում ձեռքբերումները կշարունակվեն այս տարի եւս: Այսօր Ազգային Ժողովում նախորդ տարվա պետբյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշեց, որ տավարաբուծության զարգացման նպատակով 2010-ին արտերկրից ներկրվել են 262 գլուխ կաթնամսատու տոհմային երինջներ, որոնցից տարեկան ստացվում է 8-9 հազար լիտր կաթ: Ընդհանուր առմամբ այս ծրագրի շրջանակներում վերջին տարիներին Հայաստան է ներկրվել 1222 գլուխ երինջ, ինչի արդյունքում մեր երկրում ձեւավորվել է 14 նոր տոհմային տնտեսություն, ստացվել է ավելի քան 1100 տոհմային մատղաշ:

Նախորդ տարի մեր երկրից արտահանվել է 135 հազար գլուխ ոչխար, որոնց մաքսային արժեքը գերազանցել է 2009-ի ցուցանիշը 56 տոկոսով եւ կազմել 14 մլն դոլար:

2010-ին սառեցված ձկնեղենի արտահանումը Ռուսաստան ավելի քան կրկնապատկվել է եւ կազմել 400 տոննա: «Ընդ որում' ծրագրերը, որոնք իրականացվում են այս ոլորտում' բերելու են վերը նշված ցուցանիշի կրկնապատկում ե'ւ այս, ե'ւ հաջորդ տարիների ընթացքում»,- համոզմունք հայտնեց Տ. Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում