Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հունվարի 13-14-ը Հայաստան կայցելի Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից,Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին կընդունի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Այցի շրջանակներում երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կանցկացնեն բանակցություններ, որոնց ավարտից հետո նախատեսվում է համատեղ մամուլի ասուլիս: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դինամիկ զարգացող դաշնակցային փոխհարաբերությունները, Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրները, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ` քաղաքական, ռազմական, առեւտրատնտեսական, հումանիտար ոլորտներում, Հայաստանի մարզերի եւ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախարարներ Նալբանդյանի եւ Լավրովի հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին: