Տնտեսություն

ՀՀ ԿԲ նախագահի վստահեցմամբ` ՀՀ բանկային համակարգն իր վարկային պորտýելով այս տարվա առաջին 8 ամիսների արդյունքներով առաջատար դիրքերում է եւ տարածաշրջանում, եւ ԱՊՀ երկրների կտրվ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լիանա Եղիազարյան): Հայաստանի Հանրապետության բանկային համակարգն իր վարկային պորտýելով այս տարվա առաջին 8 ամիսների արդյունքներով առաջատար դիրքերում է եւ տարածաշրջանում, եւ ԱՊՀ երկրների կտրվածքով: Այսօր «Հայբիզնեսբանկե-ի վերակառուցված գլխամասային շենքի բացման արարողության ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` միաժամանակ տեղեկացնելով, որ այս տարի հանրապետությունում արձանագրվել է վարկային պորտýելի 6 տոկոս աճ: Հիփոթեկային վարկավորման ոլորտում ակնառու են ակտիվացման միտումներ` կապված Ազգային հիփոթեկային ընկերության գործունեության մեկնարկի հետ: Ա. Ջավադյանը տեղեկացրեց, որ այդ ընկերության կողմից վարկավորման վերաýինանսավորման ամենամեծ պորտýելը ներկայացրել է «Հայբիզնեսբանկե-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում