Տնտեսություն

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հարցմանմասնակիցները կարեւորել են «հանդուրժողականության սկզբունքըե մրցակցությանկարգավորման բնագավառում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր պաշտոնական վեբ կայքի միջոցով օգոստոսի 31-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ կազմակերպել եւ անցկացրել է առցանց հարցում` մրցակցության կարգավորման միջոցների վերաբերյալ: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի քարտուղարը, հացման թեման եղել է «Հանդուրժողականության սկզբունքը մրցակցության կարգավորման բնագավառում: Այն արդյունավետորեն կգործի՞ Հայաստանումե, եւ առաջադվել է երեք հարց` «Հակամրցակցային համաձայնությունների դեպքում պե՞տք է կիրառել հանդուրժողականության սկզբունքը, թե՞ ոչե, «Որքա՞ն արդյունավետորեն այն կգործի Հայաստանումե եւ «Տուգանքի չափն անհրաժե՞շտ է բարձրացնել, եթե այո` որքա՞նե Հարցման մասնակիցները մեծ ակտիվություն չեն ցուցաբերել, սակայն բոլոր մասնակիցները միաձայն կողմ են արտահայտվել «հանդուրժողականության սկզբունքիե կիրառմանը: Ոչ մի դեմ արտահայտվող չի եղել: Ինչ վերաբերում է արդյունավետությանը, ապա մեծ մասը կարծում է, որ սկզբունքի կիրառումն ամեն դեպքում կբարձրացնի հակամրցակցային համաձայնությունների բացահայտման արդյունավետությունը, չնայած ոմանք էլ կարծում են, որ այն արդյունքներ կտա ժամանակի ընթացքում: Տուգանքի չափի բարձրացման առնչությամբ եւս հարցման մասնակիցները միակարծիք են. այն պետք է բարձրացվի, ըստ հարցման մասնակիցների` 4-15 տոկոս: Մի քանիսը դժվարացել են պատասխանել հարցին: Հանձնաժողովում առաջիկայում կքննարկվեն մրցակցային օրենսդրության բարեփոխումների մի շարք դրույթներ, որի ժամանակ հանձնաժողովը նկատի կունենա նաեւ հարցման արդյունքները: Նշենք, որ մրցակցային օրենսդրության առաջիկա բարեփոխումների շրջանակներում եվրոպական փորձագետներն առաջարկում են ընդգրկել «հանդուրժողականության սկզբունքըե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում