Տնտեսություն

Ռուսական վարկից ՀՀ տնտեսության մեջ ներարկվել է արդեն շուրջ 15 մլրդդրամ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լիանա Եղիազարյան): Հայաստանին Ռուսաստանի կողմից տրամադրված շուրջ 500 մլն դոլար կայունացման վարկից ՀՀ կենտրոնական բանկին արդեն տրամադրվել է 60.5 մլրդ դրամ: Դրանից 15 մլրդ-ն արդեն տեղաբաշխվել է հայաստանյան առեւտրային բանկերի մեջ, վերջիններիս կողմից էլ` տրամադրվել որպես վարկ: Որպես հիփոթեկային վարկ տրամադրվել է 300-500 մլն դրամ: Այս մասին այսօր ՀՀ կառավարությունում հրավիրված ասուլիսին տեղեկացրեց ՀՀ ýինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: Նրա տեղեկացմամբ` սկզբում այդ գումարները տնտեսություն ներարկելու դինամիկան բավականին դանդաղ էր, սակայն արդեն նկատելի են աշխուժացման միտումներ: Այդ գումարներից 44 մլն դոլար էլ տրամադրվել է հայաստանյան 3 խոշոր հանքարդյունաբերական ձեռնարկության` որպես համակարգաստեղծ ընկերությունների: Այդ գումարները տնտեսությանը հասցնելու առումով փոխնախարարը կարեւորեց նաեւ բանկերի ակտիվ վարքագիծը. դրանք դեռ շարունակում են որոշակի զգուշավորություն ցուցաբերել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում