Տնտեսություն

Սեպտեմբերի 14-18-ն արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմիցգնվել է 52,972,140 ԱՄՆ դոլար՝ 377.67դրամ, վաճառվել 66,377,220 ԱՄՆ դոլար՝379.71 դրամ միջին փոխարժեքով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 14-18-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 52,972,140 ԱՄՆ դոլար՝ 377.67դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 66,377,220 ԱՄՆ դոլար՝ 379.71 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 378.52 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱե ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 24,025,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 382.33 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Սեպտեմբերի 7- 13-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 14.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 32 մլն ԱՄՆ դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում