Տնտեսություն

ՀՀ ýինանսների փոխնախարաիկ խոսքով` կառավարության հակաճգնաժամայինմիջոցառումների արդյունքներն առավել ակնառու կդառնան այս տարեվերջին եւ հաջորդտարի

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լիանա Եղիազարյան): ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային միջոցառումների արդյունքներն առավել ակնառու կդառնան այս տարեվերջին եւ հաջորդ տարի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ ýինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, ում խոսքով` պետք չէ անհամբեր լինել այդ արդյունքները տեսնելու համար: Գործադիր մարմնի կողմից տնտեսություն ներարկված միջոցների արդյունքում ակտիվացումը պահանջում է 3-6 ամիս: Ընդհանուր գծերով ներկայացնելով կառավարության հակաճգնաժամային միջոցառումները` Վ. Արամյանը նշեց, որ Հայաստանում կիրառվում են հիմնականում աշխարհում ընդունված մոտեցումներ, դրամային եւ ոչ դրամային գործիքակազմ: Որդեգրված ուղղություններից առաջինն ընդլայնողական քաղաքականությունն է, երբ մեծացվում են պետական մակարդակով իրականացվող ծախսերը: Այդ նպատակով Հայաստանը մեծածավալ վարկային միջոցներ է ներգրավել միջազգային ýինանսական կազմակերպություններից, որպեսզի կարողանա ապահովել նախատեսված ծախսերի մակարդակը: Սակայն այդ ամենն արվում է պարտքի կառավարելիության սահմաններում: Երկրորդ ուղղությունը, որն ընտրել է կառավարությունը, օժանդակությունն է համակարգաստեղծ ընկերություններին: Այդպիսիք Հայաստանում համարվում են առաջին հերթին հանքարդյունաբերական ձեռնարկությունները, որոնցից 3 խոշորագույններին գործադիր մարմինը որպես վարկ տրամադրել է 44 մլն դոլար: Տնտեսությանն ակտիվություն հաղորդելու նպատակով կառավարությունը մեծ շեշտադրում է կատարում նաեւ փոքր եւ միջին ձեռնարկություններին աջակցելու վրա. դրանք տնտեսական անկման պայմաններում առավել խոցելի են: ՀՀ վարչապետին կից ստեղծված օպերատիվ շտաբն արդեն քննարկել եւ հաստատել է ՓՄՁ աջակցության մոտ 40 ծրագիր: Փոխնախարարն ընդգծեց, որ ՓՄՁ-ների համար կառավարությունը նաեւ էականորեն նվազեցրել է հարկային բեռը. ավելացված արժեքի հարկից ազատվում են մինչեւ 58.6 մլն դրամ շրջանառություն ունեցող սուբյեկտները. այդ շեմը նախկինում ընդամենը 3 մլն դրամ էր: «Նախորդ տարի մենք ունեցել ենք այս շեմից ցածր գտնվող 32 հազար տնտեսվարող սուբյեկտ: Այս տարի այդ թիվն առնվազն պահպանվել էե,-նկատեց Վ. Արամյանը: Բացի այդ` մինչեւ 58.6 մլն դրամ շրջանառություն ունեցող սուբյեկտների համար պարզեցվել են նաեւ հարկային հաշվետվողականության մեխանիզմները. նրանք եկամտահարկի ու շահութահարկի մասով հաշվետվություն կներկայացնեն տարին մեկ անգամ: Մինչեւ 100 մլն դրամ շրջանառություն ունեցողների համար եւս հարկային դաշտը պարզեցվել է, նրանք նույնպես իրենց հաշվապահությունը կիրականացնեն ավելի պարզեցված մեթոդով: Եւս մեկ քայլ` հօգուտ տնտեսվարող սուբյեկտների. մինչեւ 70 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունների մոտ ժամանակավորապես դադարեցվել են տեսչական ստուգումները: «Շատ դեպքերում կառավարությանը քննադատում են` նշելով, թե այն պետք է գործողություններ իրականացնի ավելի շատ խթանելու համար պահանջարկը, ոչ թե առաջարկը: Այնինչ կառավարության կողմից ծախսերի մեծացումը ոչ այլ ինչ է, քան պահանջարկի ընդլայնում: Եթե 2004-2008թ.թ. մեր ծախսեր-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 20-22 տոկոս, ապա այս տարի մեր ծախսերը ՀՆԱ-ի մեջ կկազմեն մոտ 28 տոկոս: Այսինքն` այն դեպքում, երբ մենք ունենք տնտեսական անկում, մեր ծախսերն ավելանալու են մոտ 11-12 տոկոսով: Մենք գումարներ ենք ներարկում տնտեսություն, որպեսզի հասարակությունն ունենա անհրաժեշտ միջոցներ` ապրանքների եւ ծառայությունների նկատմամբ պահանջարկ ունենալու համարե,-ասաց փոխնախարարը: Որպես առաջարկը խթանելու քայլ` Վ. Արամյանը մատնանշեց այն, որ կառավարությունը պետական երաշխիքներ է տրամադրել կառուցապատողներին: Վարկավորմանը նոր թափ հաղորդելու համար ստեղծվել է նաեւ հիպոթեքային հիմնադրամ, որին տրամադրվել է 12 մլրդ դրամ: Սահմանվել է վարկավորման բավականին հեշտացված տարբերակ, որպեսզի այդ գումարները հեշտությամբ եւ արագ կլանվեն տնտեսության մեջ: Վ. Արամյանը չի կիսում այն մատհոգությունները, թե տնտեսության մեջ մեծածավալ գումարներ ներարկելու արդյունքում հնարավոր են գնաճային միտումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում