Ստորագրվել Է Սեւծովյան տնտեսական համագործակցության երկրների արտակարգ իրավիճակների նախարարների հռչակագիրը
1 րոպեի ընթերցում
ԲԱՔՈՒ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում տեղի Է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտակարգ իրավիճակների նախարարությունների ղեկավարների խորհրդաժողովը, որի արդյունքում ստորագրվել Է բնական եւ տեխնածին աղետների հետեւանքների հաղթահարման բնագավառում համագործակցության հռչակագիրը: Այդ մասին հաղորդել Է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը: ՍԾՏՀ-ի անդամ երկրներից խորհրդաժողովին չեն մասնակցել Հայաստանը եւ Ալբանիան: