Տնտեսություն

Համաշխարհային բանկը 400 մլն դոլար Է հատկացրել Ուկրաինային բանկային հատվածին աջակցելու համար

1 րոպեի ընթերցում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկը 400 մլն դոլար Է հատկացրել Ուկրաինային բանկային հատվածին աջակցելու համար: Այդ մասին հաղորդել Է Բանկի վաշինգտոնյան կենտրոնակայանը: Այդ ծրագրի շրջանակներում նախատեսվում Է երկու փոխառության տրամադրում: Դրանցից առաջինը կնպատակամղվի «բանկային հատվածի կայունության վերականգնմանը շարունակվող ճգնաժամին դեմ հանդիմանե,-նշվում Է հաղորդագրության մեջ: Միջոցների մնացած մասը կօգտագործվի «հատվածի վերակազմման եւ իրավաբանական բազայի ամրապնդման համար, ինչը թույլ կտա ճյուղն ավելի կայուն դարձնել ի դեպս նոր ճգնաժամիե: Այդ նախագծի «հանգուցային բաղադրիչե Է հայտարարվել «թափանցիկության ապահովումը, որը կերաշխավորի բանկերի վերակապիտալացումը մասնավոր կապիտալի մասնակցությամբե: Բացի այդ, խոսքը այնպիսի փոփոխությունների մասին Է, որոնք թույլ կտան «արագացնել աշխատանքը անկայուն բանկերի հետ եւ նվազեցնել հարկատուների բեռըե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում