Տնտեսություն

ՄԱԿ. G8-ի երկրները չեն կատարում աղքատ երկրներին օգնելու խոստումները

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեծ ությակիե երկրները չեն կատարում աղքատ երկրներին օգնելու պարտավորությունները, որոնք նրանք ստանձնել են 2005 թվականին, ընդսմին խոստացված եւ իրական օժանդակության միջեւ տարբերությունը կազմում է 35 մլրդ դոլար: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի հատուկ աշխատանքային խմբի զեկույցում, որը գլխավորում է գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Աշա Ռուոզ Միգիրոն: 2005 թվականին Գլենիգլսի գագաթնաժողովում ղեկավարները խոստացան մինչեւ 2010 թվականը զարգացմանը ցուցաբերվող օժանդակությունն ավելացնել տարեկան մինչեւ 50 մլրդ դոլար, ընդ որում այդ միջոցների կեսը նախատեսվում էր Աýրիկայի համար: ՄԱԿ-ի զեկույցում ասված է, որ ներկայում աղքատ երկրները տարեկան պակաս են ստանում 35 մլրդ դոլար, որից տարեկան 20 մլրդ դոլարը չեն ստանում աýրիկյան պետությունները: Միգիրոն ընդգծել է զեկույցի կարեւորությունը միջազգային երկու կարեւորագույն համաժողովների նախաշեմին, որոնց մասնակցելու են աշխարհի ղեկավարները` սեպտեմբերի 23-30-ը ընդհանուր քաղաքական քննարկումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում եւ սեպտեմբերի 24-25-ը «մեծ քսանյակիե գագաթնաժողովը Պիտսբուրգում (Փենսիլվանիայի նահանգ): Առավել զարգացած տերությունների «ութի խմբիե մեջ մտնում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Կանադան, ճապոնիան, Գերմանիան, üրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Իտալիան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում