Տնտեսություն

Ըստ Սերգեյ Լավրովի՝ Իրանի վրա ճնշումը կարող է էներգետիկական անկայունության հանգեցնել Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանի վրա ճնշումը կարող է էներգետիկական անկայունության հանգեցնել Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում: «Շեշտը դնել միայն Իրանին հարկադրելու վրա, նշանակում է ուղղակի հակասության մեջ մտնել Եվրոպայի եւ ամբողջ աշխարհի էներգաանվտանգության ապահովման շահերի հետե,-ասված է Լավրովի «Ռուսաստանի զսպումը. վերադարձ դեպի ապագա՞ե հոդվածում, որը հրապարակվել է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջե ամսագրում: Նրա խոսքով՝ համալիր հիմնախնդիրները համալիր մոտեցում են պահանջում: «Դա հատկապես վերաբերում է Իրանի շուրջ ստեղծված իրադրությանըե,-ասել է Լավրովը: Ըստ ՌԴ-ի արտգործնախարարի՝ որպես իրանական միջուկային հիմնախնդրի լուծման բաղադրիչ պետք է դառնա Թեհրանի հետ բոլոր երկրների հարաբերությունների նորմալացումը, ինչը կօգնի լուծել նաեւ չտարածման ռեժիմի պահպանումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում