Սերգեյ Լավրով. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի իրանական միջուկային ծրագրին վերաբերող բանաձեւում լրիվ չափով արտացոլվել են Ռուսաստանի տնտեսական շահերը
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի իրանական միջուկային ծրագրին վերաբերող բանաձեւում լրիվ չափով արտացոլվել են Ռուսաստանի եւ Իրանի այլ գործընկերների տնտեսական շահերը: Նա ընդգծել է, որ բանաձեւի ընդունման ընթացքում «անհրաժեշտ էր հաշվեկշիռ գտնել երեք խնդիրների միջեւ՝ կանխել զանգվածային բնաջնջման զենքի չտարածման ռեժիմի խախտումը, պահպանել Իրանի հետ բանակցությունների համար պայմանները, չվնասել տարբեր բնագավառներում Իրանի հետ ցանկացած օրինական կապերինե: «Բանաձեւը, իհարկե, փոխզիջում է, բայց բոլոր երեք նպատակներն իրագործված ենե,-ընդգծել է Լավրովը: