Տնտեսություն

ԱՄՆ-ի գիտնականները հայտնաբերել են օվկիանոսային սպունգ, որի ապակե թելերը արդյունաբերականից շատ ավելի լավն են

1 րոպեի ընթերցում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի «Բել լաբորատորիզե գիտահետազոտական կենտրոնի գիտնականները հայտնաբերել են խորջրյա օվկիանոսային սպունգ, որն ընդունակ Է ապակե թելեր աճեցնել, որոնք «շահագործման հիմնական հատկանիշներովե գերազանցում են արդյունաբերական արտադրության օպտիկաարհեստաթելային կազմույթներին: Դրանք մասնավորապես ավելի լավ են անցկացնում լույսը և այնքան ճկուն են, որ հետազոտական խմբի ղեկավար Ջոաննա Այզենբերգի հիացական արտահայտությամբ, «դրանք կարելի Է նույնիսկ հանգուցել առանց ջարդելուե: Ի դեպ, առավելապես արևադարձային ծովերում հանդիպող այդ սպունգը շատ բանաստեղծական անվանում ունի՝ «Վեներայի զամբյուղիկներե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում