Հանրապետությունում սկսվել է բջջային կապի բաժանորդագրման հերթագրումը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արփինե Անդրեասյան): Հանրապետության մայրաքաղաքի եւ մարզերի հեռախոսակապի սպասարկման բոլոր կետերում այսօր սկսվել է բջջային կապի բաժանորդ դառնալ ցանկացողների հերթագրման գործընթացը: «ԱրմենՏելե ՓԲ ընկերության տեղեկատվությամբ, նոյեմբերի վերջին կթողարկվի 20 հազար քարտ, դեկտեմբերի վերջին` 100 հազար, իսկ 2004 թվականի առաջին կիսամյակի վերջին՝ եւս 100 հազար: Գնային փոփոխություն չի նախատեսվում. «Իզիե քարտերի փաթեթը կարժենա 14 հազար դրամ, իսկ «Սիմե-ը՝ 24 դոլարին համարժեք դրամ` 100 դոլար կազմող կանխավճարով: Մինչ այժմ երկու թողարկմամբ սպառողին է տրամադրվել 50 հազար «Իզիե քարտ: Ներկայումս «ԱրմենՏելե ՓԲ ընկերության բջջային ցանցի բաժանորդների թիվը 78 հազար է: Մինչեւ տարեվերջ GSM բջջային կապի ծածկույթը կընդգրկի Հայաստանի 416 գյուղ եւ 37 քաղաք, ինչը կազմում է ՀՀ բնակչության 85 տոկոսը: Բջջային կապը Հայաստանում գործում է 1997 թվականից: