Ըստ Գ.Ղարիբջանյանի` Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բավական նորմալ հարաբերություններ են զարգանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բավական նորմալ հարաբերություններ են զարգանում: Նման գնահատական տվեց ՀՀ փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանն ԱԳՆ-ում ԳԱ ակադեմիայի միջազգային գիտակրթական կենտրոնի քաղաքագիտության բաժնի մագիստրատուրայի ուսանողների հետ հանդիպման ընթացում: Ըստ նրա` երկու երկրների նախագահների միջեւ լավ անձնական շփումներ են հաստատվել, կառուցողական հարաբերություններ` տարբեր գերատեսչությունների միջեւ, եւ, ընդհանուր առմամբ, երկու պետությունների միջեւ նորմալ հարաբերություններ են զարգանում: «Եթե հայ-վրացական հարաբերությունները շարունակեն զարգանալ ներկա ընթացքով, երկու պետությունների միջեւ խնդիրներ չեն լինիե,-նկատեց փոխնախարարը: Պատասխանելով հայաբնակ Ջավախքի տարածաշրջանում առկա իրավիճակին վերաբերող հարցին, նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները մտահոգված են այնտեղից բնակչության արտագաղթով, բայց դա ոչ թե վրացական կողմի խտրականության կամ ճնշումների արդյունք է, այլ, ինչպես բոլոր տեղերում, մարդիկ «ձգտում են մեգապոլիսների, ավելի բարվոք կյանքիե: Ինչ վերաբերում է վրացական սահմանապահների կողմից Հայաստանի քաղաքացիների ձերբակալման փաստին, Գ.Ղարիբջանյանի խոսքերով, անհրաժեշտ է հարգել այլ երկրի օրենքը: Վրաստանի օրենսդրությամբ արգելվում է երկրի տարածք մուտք գործել այն անձանց, ում անձնագրում Աբխազիա կամ Հարավային Օսիա մուտքի անցագրեր կան: Փոխնախարարը նշեց, որ դեռեւս հայկական կողմին հաջողվում է ազատել կալանավորված քաղաքացիներին:  Գյումրի-Կարս երկաթգծի առկայության եւ չգործարկման պարագայում նոր` Կարս- Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցման մասին հարցին Գ.Ղարիբջանյանը պատախսանեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պարագայում Կարս- Գյումրի ճանապարհը կգործի:

Հայերեն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել