Գրողների տանը նշվեց Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններե վեպի40-ամյակը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Վանիկ Սանթրյան): Մեկ րոպե լռությամբ ու այնուհետեւ ջերմ ծափահարություններով հանդիսականներն այսօր հարգեցին խորհրդահայ գրականության մեծանուն վարպետ Գուրգեն Մահարու (Գուրգեն Գրիգորի Աճեմյան-1903-1969թ.թ.) հիշատակը, Հայաստանի գրողների տանը ներկա գտնվելով նրա «Այրվող այգեստաններե վեպի 40-ամյակի հանդիսությանը: ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, դիմելով ներկաներին, մատնանշեց հավաքի առանձնահատուկ լինելը մյուս հանդիպումներից, նշելով երեք խորհուրդներ: Առաջինն այն էր, որ «Մահարու եւ իր գրքի օրինակով մենք տեսանք, որ գրական ստեղծագործությունը կրկնում է իր իսկ հեղինակի ճակատագիրը. այդ հրաշալի վեպը լույս աշխարհ գալուն պես ենթարկվում է միջնադարյան ինքվիզիցիայի: Երկրորդն այն է, որ մենք այսօր նշում ենք գրքի ստեղծման հոբելյան: Երրորդն այն պատգամն է, որ Մահարին տվել է մեզ. մեզ է վերադարձնում ժամանակավոր կորած Վասպուրական աշխարհը: Դա պատգամ է, որ մեր ժողովուրդը կունենա կորուստներ, եթե չկարողանա ճիշտ գնահատել ժամանակն ու պահըե: Լ. Անանյանը շնորհակալության խոսք ուղղեց «Վասպուրականե հայրենակցական միությանը, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հետ ցուցաբերած այս նախաձեռնության համար: Վեպի վերաբերյալ իր խոսքում բանասիրության թեկնածու, գրականագետ Սաթենիկ Ավետիսյանը նշեց, որ անցած ամբողջ չորս տասնամյակների ընթացքում չեն դադարել հալածանքները Մահարու անձի եւ գրքի նկատմամբ: Այսպես, «Գարունե ամսագրի 2004 թ. 7-8 միացյալ համարում գրականագետ Ստեփան Թոփչյանը դարձյալ հարձակվել է վեպի դեմ, նրա հեղինակին անգամ «թուրքե անվանելով: «Ուրախ ենք, որ 20-րդ դարի երկրորդ կեսում ստեղծվել է այսպիսի գրական գործ, որը փառահեղ վեպ է, եւ նրա կողքին նմանը չունենքե, -հայտարարեց գրականագետը: Գրող, բանասիրության դոկտոր Նորայր Ադալյանը «Այրվող այգեստաններնե անվանեց վեպ ոչ միայն վասպուրականցիների մասին, այլեւ՝ համահայկական գրական գործ: Մեկ ուրիշ բանասեր-դոկտոր՝ Ալմաստ Զաքարյանը գրողի կնոջը՝ Անտոնինա Մահարուն հանձնեց վեպի մեկ վառված օրինակը, որը 1960-ական թվականների վերջերի ինքվիզիտորների կրակից հանել է գրականագետ Հրաչյա Գրիգորյանը: Բանաստեղծի որդին՝ Գրիգոր Աճեմյանը հայտարարեց, որ թեեւ վեպն ունեցել է 3 հայերեն եւ մեկ ռուսերեն հրատարակություն, կրճատումներով, անցանկալի լրացումներով ու աղավաղումներով է ներկայացված ընթերցողին, եւ հարկ է, որ այն ունենա ակադեմիական հրատարակություն: Անտոնինա Մահարին ներկայացրեց այն գողգոթան, որն ապրել է երկու անգամ ստալինյան աքսորները տեսած բանաստեղծը: «Սակայն գտնվեց մի մարդ՝ Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը, որը վեպը գնահատեց որպես ժամանակից առնվազն քսան տարով առաջ անցած ստեղծագործություն, եւ ամեն ինչ արեց, որ Պալանգայում (Լիտվա) վախճանված գրողին բերեն եւ ամենայն կարգով հուղարկավորեն Երեւանումե,- ասաց նա: Գուգեն Մահարու եւ նրա գրքի մասին խոսք ասացին հանդիսությունը վարող դերասան Ազատ Գասպարյանը, ակադեմիկոս, 97-ամյա ճարտարապետ Վարազդատ Հարությունյանը: Հավաքում հնչեցին Մահարու պոեզիան, հատվածներ վեպից, Վասպուրականի ազգային- հայրենասիրական երգեր:

Հայերեն