Ծննդյան 70-ամյակը գեղանկարիչ Համբարձում Սահակյանը դիմավորեց անհատական ցուցահանդեսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ(թղթ. Վանիկ Սանթրյան): Ծննդյան 70- ամյակը գեղանկարիչ Համբարձում Սահակյանը դիմավորեց անհատական ցուցահանդեսով: Այն հանդիսավորապես բացվեց այսօր, Հայաստանի նկարչի տանը: Բացման արարողությունը կատարեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, որը մասնավորապես գնահատեց այն, որ նկարիչը չգիտե հոգնությունը, այսօր էլ եռանդուն աշխատում, ստեղծագործում է: Ելույթ ունեցողները՝ Արեւշատ Ավագյան, Վալերի Միրզոյան եւ ուրիշներ նույնպես նշեցին, որ նկարիչը հայկական կերպարվեստ է բերել իր ուրույն գույներն ու ոճը, ստեղծել շատ ուշագրավ աշխատանքներ: Ելույթ ունեցողների թվում էր անվանի նկարիչ Անատոլի Պապյանը, որի մոտ տարիներ առաջ սովորել է Սահակյանը: Ուսուցիչը հատկապես խոսեց իր աշակերտի սիրով, քնքշանքով ու լավատեսությամբ շաղախված արվեստի մասին, որոնք դրսեւորված են բոլոր աշխատանքներում: Ներկաներին շնորհակալություն հայտնելուց հետո Հ. Սահակյանը ԱՐՄԵՆՊՐԵՍԻ թղթակցին ասաց, որ իր նկարչությունը իր կյանքն է: Ուստի ներկայացրել է տարբեր տասնամյակներում ստեղծած տարբեր գործեր, որոնք սկիզբ են առնում դեռեւս անցյալ դարի 60-ական թվականներից: Դրանք էտյուդներ են, կոմպոզիցիաներ, դիմանկարներ, բնանկարներ եւ այլն: Նկարչի տանը նախորդ ցուցահանդեսից հետո անցել է ավելի քան 20 տարի, եւ նկարիչը այդ երկար բացակայությունը բացատրում է իր եւ անձի, եւ աշխատանքի նկատմամբ ունեցած պատասխանատվությամբ: Ըստ նրա, շատ նկարներ ինքը լվացել- մաքրել է, սակայն շնորհակալություն է հայտնում ընկերներին, որոնք դրանց մի մասը պարզապես խլել են իր ձեռքից, փրկել կորստից: Համբարձում Սահակյանը ծնվել է Երեւանում: Ավարտել է Թերլեմեզյանի անվան ուսումնարանը եւ Գեղարվեստաթատերական ինստիտուտը ու ավելի քան 40 տարի է, ինչ մասնակցում է հանրապետական, միութենական եւ միջազգային ցուցահանդեսների: Անհատական ցուցահանդեսներ է բացել Երեւանում, Մոսկվայում, Բելգրադում, Դոնեցկում, Մարիուպոլում, Կատմանդուում: Նրա աշխատանքները պահվում են տարբեր քաղաքների պատկերասրահներում եւ մասնավոր հավաքորդների մոտ:

Հայերեն

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր

Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ'Իվուարին

Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ

Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի

Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար

Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի

Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Կիպրոսը ExxonMobil-ի և QatarEnergy-ի հետ համաձայնագիր է ստորագրել գազի հանքավայրերի առևտրային զարգացման վերաբերյալ

Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին