Վիեննայի Մխիթարյան միաբանությունը՝ հայ մշակութային հուշարձան Եվրոպայի կենտրոնում

3 րոպեի ընթերցում

ՎԻԵՆՆԱ-ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ (հատուկ թղթ.Զավեն Վարդանյան): «Վենետիկի եւ Վիեննայի կաթոլիկ միաբանությունների միավորումը, որը տեղի է ունեցել 2001 թվականին, լավ օրինակ է ամբողջ ազգի համախմբման ընդհանուր գործումե, Արմենպրեսի թղթակցի հետ հարյցածզրույցի ժամանակ ասաց Վիեննայի Մխիթարյանների միաբանության քարտուղար Հրանտ Կացարյանը: Ինչպես հայտնի, ասաց նա, Մխիթարյանների միաբանությունը հիմնադրվել է 1701 թվականին, Կոնստանդնապոլսում, Վենետիկի հանրապետության ենթակայությամբ, իսկ 1712 թվականին Վատիկանը ճանաչել է Մխիթար Սեբաստացուն որպես միաբանության առաջնորդ, նրան շնորհելով աբբահոր կոչումը: Այնուհետեւ, 1717 թվականից, միաբանությունը հաստատվել է Սուրբ Ղազար կղզում, իր գործնեությունը ծավալելով երկու ուղղությամբ՝ կրոնական եւ գիտամշակութային: Այնտեղ են հրատարակվել Գրիգոր Նարեկացու, Եղիշեի, Մխիթար Հերացու եւ հայ մշակույթի ուրիշ խոշոր գործիչների արժեքավոոր գործերը, միաբանության հիմնադրած մի շարք վարժարաններ գործում են ցայսօր: Սակայն 1772-ին, միաբանության կանոնադրության փոփոխության կապակցությամբ անդամների միջեւ ծագած տարաձայնությունների հետեւանքով, նրանց մի խումբ թողնում է Վենետիկը եւ հաստատվում Տրիեստում, ապա՝ 1811-ին,Վիեննայում եւ Ավստրիայի կառավարությունը ճանաչում է միաբանության գոյությունը իր երկրում: 1843 թվականին այն փողոցը, որտեղ կառուցվում է հայ կրոնական ե գիտամշակութային այս կենտրոնը, տեղի իշխանությունների կողմից՝ ի նշան հայերի նկատմամբ հարգանքի, վերանվանվում է Մխիթարյան: Վիեննայի մխիթարյան միաբանությունը ավելի քան երկու դարերի ընթացքում, առ այսօր, մեծ գործունեությունը է ծավալել հայ մատենագրության հավաքման, պահպանման, արժեքավոր գիտական երկերի հրատարակման գործում, դառնալով հայկական խոշորագույն մշակութային կազմակերպություններից մեկն աշխարհում: Ներկայումս նրա պահոցներում, Ինչպես նշեց միաբանության քարտուղարը, խնամքով պահպանվում են 2600 հայերեն ձեռագրեր, 120.000 հայերեն եւ 10 հազար այլ լեզուներով գրքեր, նաեւ 38 հազար հայկական եւ այլ երկրների հին դրամանիշներ, եկեղեցիական զգեստների հարուստ հավաքածու, հայ պաշտամունքի բազմաթիվ առարկաներ: Քարտուղարը նաեւ նշեց, ոոր Վիեննայի միաբանության Մայր վանքում տրվող պատարագներին հայերի հետ միասին ներկա են լինում նաեւ ավստրիացիներ, այլ ազգերի ներկայացուցիչներ:

Հայերեն