1 րոպեի ընթերցում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԻՊ գրասենյակից, ուղերձում ասված է.
«Կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ շնորհավորում եմ բոլոր կին իրավապաշտպաններին և շնորհակալություն հայտնում նրանց՝ մարդու իրավունքների պաշտպանության գործում հետևողական աշխատանքի, համարձակության և նվիրումի համար։
Ձեր աշխատանքը ոգեշնչում է շատերին և կարևոր ներդրում է ավելի արդար, համերաշխ ու ներառական հասարակության կառուցման գործում։
Կարևոր է, որ յուրաքանչյուր կին իրավապաշտպան կարողանա իր գործունեությունն իրականացնել անվտանգ միջավայրում և պաշտպանված լինի թիրախավորման ցանկացած դրսևորումից. խնդիր, որ ամենաշատն է տարածված ու տարատեսակ նոր դրսևորումներով հատկապես ակնառու է մեր միջավայրում: Բոլոր դերակատարներն են կրում պարտավորություն այս բացասական երևույթը հաղթահարելու համար կառուցակարգեր մշակելու և իրացնելու գործում»: