«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին

3 րոպեի ընթերցում

Գումար ստանալու անսպասելի հնարավորությունը գրեթե միշտ թուլացնում է զգոնությունը: Հատկապես, եթե խոսքը ոչ թե կասկածելի «շահումի» մասին է, այլ լիովին արժանահավատ պատճառի՝ բանկին նախկինում ավել վճարված գումարի վերադարձի։

Խաբեության մեխանիզմը. «գերավճարից» մինչև նոր գանձում

  • Ամեն ինչ սկսվում է իբրև թե բանկից կատարված զանգից: Ձեզ հայտնում են, որ հին վարկի գծով ավել վճարված գումար է հայտնաբերվել, և պատրաստ են վերադարձնել այն: Սակայն դա անհրաժեշտ է անել ինչ-որ պատճառով շատ շտապ. «հայտը գործում է միայն այսօր» կամ «գործարքը պետք է հաստատել հենց հիմա»։

Այնուհետև սցենարը կարող է զարգանալ մի քանի ուղղությամբ.

  • խնդրում են հայտնել SMS-ով ստացված կոդը՝ իբրև թե «գումարի վերադարձը հաստատելու համար»,
  • առաջարկում են ներբեռնել հավելված, որն իբր անհրաժեշտ է գումարի վերադարձը ձևակերպելու համար, իսկ իրականում կարող է զեղծարարներին հեռահար հասանելիություն տալ հեռախոսին,
  • պահանջում են փոքր գումար փոխանցել «ժամանակավոր» կամ «տեխնիկական» հաշվին,
  • ուղարկում են իբրև թե արդեն ձևակերպված վերադարձի սքրինշոթ, սակայն այնուհետև պահանջում են վճարել «միջնորդավճար» կամ կատարել «պատասխան փոխանցում»:

Արդյունքը մեկն է. նախկինում գերավճարված գումարը վերադարձնելու փոխարեն՝ տուժողը կորցնում է իր սեփական միջոցները։

Կարևոր հանգամանք

Հիմնական նախազգուշացնող ազդանշանը շտապողականությունն է. ձեզ շտապեցնում են և պահանջում ֆինանսական գործարք կատարել հենց խոսակցության ընթացքում:

Իրավական ծուղակ

Եթե անձն ինքն է զեղծարարներին հայտնում մեկանգամյա կոդը, ներբեռնում հեռահար հասանելիության ծրագիր կամ գումար փոխանցում նշված հաշվին, հետագա գործարքները բողոքարկելը դառնում է զգալիորեն ավելի բարդ: Ուստի կասկածելի զանգից հետո կարևոր է չհետևել զրուցակցի հրահանգներին, այլ ինքնուրույն կապ հաստատել բանկի հետ՝ պաշտոնական հեռախոսահամարով:

IDBank-ը խորհուրդ է տալիս․

  • Մի՛ հայտնեք SMS-ով ստացված կոդերը: Դրանք կարող են օգտագործվել գործարքների հաստատման կամ բանկային ծառայություններին հասանելիություն ստանալու համար:
  • Մի՛ ներբեռնեք հավելվածներ զանգահարողի խնդրանքով: Բանկին անհրաժեշտ չէ ձեր հեռախոսին հեռահար հասանելիության ծրագիր՝ ավել վճարված գումարի վերադարձ կատարելու համար:
  • Գումար մի՛ փոխանցեք «ժամանակավոր», «պաշտպանված» կամ «տեխնիկական» հաշիվներին: Սա զեղծարարության դասական նշան է:
  • Ավարտե՛ք զանգը և ինքնուրո՛ւյն զանգահարեք բանկ: Պաշտոնական կոնտակտային կենտրոնի հեռախոսահամարը միշտ կարող եք գտնել բանկի կայքում, բջջային հավելվածում կամ բանկային քարտի դարձերեսին:

Հիշե՛ք. եթե բանկն իսկապես ձեզ գումար է պարտք, դա ստանալու համար անհրաժեշտ չէ տրամադրել ձեր գաղտնաբառերը, ներբեռնել անհայտ ծրագրեր կամ նախապես որևէ տեղ գումար փոխանցել:

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Հայերեն English

Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ  Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-24/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 24/11/26

«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին

Պուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչ

Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում

Հայաստանի վարչապետն ու Ռումինիայի նախագահը քննարկել են հայ-ռումինական գործարար համաժողով անցկացնելու հնարավորությունը

Երևանում կանցկացվի Հայոց ցեղասպանության ընթացքում Սիրիայի և Միջագետքի անապատներում հայերի բնաջնջման վերաբերյալ միջազգային գիտաժողով

Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվել

Բուլղարիայում աճում է ներդրողների հետաքրքրությունը խորքային երկրաջերմային ռեսուրսների նկատմամբ. BTA