Կենսաչափական նոր համակարգի ներդրումը ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում ամենածավալուն ռեֆորմն է․ Նելլի Դավթյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանում կենսաչափական նոր անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման համակարգի ներդրումը Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում ամենածավալուն ռեֆորմն է։

Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել  է Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։

«Կենսաչափական նոր անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման համակարգի ներդրմամբ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ծրագրի շրջանակում ընդամենը 1-3 գործողություն ենք ծածկելու, բայց ռեսուրսատարության առումով սա ամենածավալուն ռեֆորմն է։ Եթե մենք այս համակարգի մշակումը սկսեինք 2025 թվականի նոյեմբերից, երբ ստացանք Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, այս պահի դրությամբ շատ ճանապարհ կունենայինք անցնելու։ Մենք այս համակարգի ներդրման հետ կապված աշխատանքները սկսել ենք 2023 թվականից, դրա շնորհիվ այժմ ունենք անհրաժեշտ ենթակառուցվածքները։

Եվրոպացի մեր գործընկերներն արձանագրել են, որ մենք առաջանցիկ տեմպերով իրականացնում ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը՝ ընդգծելով հենց այս համակարգի ներդրումը։ Առաջին փուլում ենթադրվում էր, որ մենք պետք է իրավական շրջանակ ունենայինք, երկրորդ փուլում էլ ձևավորեինք անհրաժեշտ ենթակառուցվածքները։ Այս պահի դրությամբ պետք է փաստենք, որ ամբողջ համակարգը ներդրված է։ Համակարգի գործունեության մեկնարկին մնացել են հաշված օրեր»,- ասել է Նելլի Դավթյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքացիները հոկտեմբերի 31-ից կարող են նախագրանցվել՝ կենսաչափական նոր անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համար։ Նախագրանցման հարթակը հասանելի կլինի Միգրացիայի և քաղաքացիության ծառայության և գործընթացը սպասարկող մասնավոր «Հայփաս» ընկերության պաշտոնական կայքերում։ 

Նարեկ Առուշանյան 

Հայերեն English Русский

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը