Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը ցանկանում է ազդել Իսրայելի ընտրությունների վրա

2 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկրի հետախուզությունը բացահայտել է Իրանի պլանները՝ միջամտելու խորհրդարանական ընտրություններին։ Նա սպառնացել է ռազմական պատասխանով, եթե Թեհրանը որոշի դա անել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Նեթանյահուն ասել է The Jerusalem Post թերթին տված հարցազրույցում։

«Մենք ռազմական հետախուզությունից և «Մոսադ»-ից հստակ նախազգուշացումներ ենք ստացել այն մասին, որ Իրանն ու նրա հետ կապված խմբավորումները դիտարկում են ընտրությունների վրա ազդելու միջոցները։ Եթե նրանք դա անեն, դա մեծ սխալ կլինի նրանց կողմից, քանի որ մենք կպատասխանենք այնպիսի ուժով և հզորությամբ, որը նրանք նույնիսկ պատկերացնել չեն կարող», - ասել է Իսրայելի վարչապետը։

Նրա խոսքով՝ Իսրայելի անվտանգությունը կախված է նրանից՝ արդյոք իրանական ռեժիմը կկարողանա վերականգնել իր ուժերը։

«Շուրջ մեկ տարի առաջ Իրանը մի քանի ատոմային ռումբ ստեղծելու շեմին էր։ Եթե մենք չսկսեինք «Խոյացող առյուծ» գործողությունը, այնուհետև՝ «Մռնչացող առյուծ» գործողությունը, նրանք ատոմային ռումբեր կունենային մեզ ոչնչացնելու համար», - նշել է Նեթանյահուն։

Իսրայելում խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 27-ին։

Հայերեն Русский

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսը

Եգիպտոսը կպաշտպանի Սաուդյան Արաբիայի տարածքը, բայց չի հարձակվի Եմենի վրա. Աս-Սիսի

Փաշինյանը չի բացառում նոր Սահմանադրության ընդունման գործընթացի համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

Ինդոնեզիայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել

Տեղի կունենա Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության մրցույթ

Կենսաբազմազանության պահպանությունը կարող է նպաստել նաև մարդկանց բարեկեցությանը և համայնքների զարգացմանը. Աստրիդ Շոմեյքեր

Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանական ժամկետ նշեց

Հարկային հաշվետվությունների ներկայացման տեխնիկական խնդիրների պատճառով տույժեր չեն առաջացել․ ՊԵԿ նախագահ

Երկու բացառիկ ձեռագիր կհամալրի Մատենադարանի հավաքածուն․ հատկացվեց 148,5 միլիոն դրամ

Մարդն անցել է, պետք է վերադարձնենք իրենց. Փաշինյանը՝ մոլորված ադրբեջանցու մասին