1 րոպեի ընթերցում
Լիտվայի իշխանությունները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի հնարավոր մնացորդներ, որը, հնարավոր է, մտել է Լիտվայի օդային տարածք Լեհաստանից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է LRT-ն՝ հղում անելով Լիտվայի զինված ուժերի տվյալներին։
Ավելի վաղ LRT-ն՝ հղում անելով Ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավար Վիլմանտաս Վիտկաուսկասին, գրել էր, որ կիրակի առավոտյան Լիտվայի օդային տարածք է մտել անհայտ օբյեկտ, և որ դա կարող է անօդաչու թռչող սարք լինել։
«Լիտվայի զինված ուժերի վերջին տեղեկությունների համաձայն՝ ենթադրյալ անօդաչու թռչող սարքը, հնարավոր է, մտել է Լիտվայի օդային տարածք Լեհաստանից», - նշել է հեռարձակողը։