1 րոպեի ընթերցում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է ռուս-վատիկանյան համագործակցության կարևորությունն ընդհանուր արժեքների տարածման և ամբողջ աշխարհում քրիստոնյաների ու քրիստոնեական սրբավայրերի պաշտպանության գործում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ տեղեկացնելով, որ հոկտեմբերի 16-ին Պուտինն ու Հռոմի պապ Լևոն XIV-ը հեռախոսազրույց են ունեցել։
«Վլադիմիր Պուտինը նշել է ռուս-վատիկանյան համագործակցության կարևորությունը հոգևոր և բարոյական արժեքների միավորման խթանման, ինչպես նաև աշխարհի տարբեր շրջաններում քրիստոնյաների և քրիստոնեական սրբավայրերի պաշտպանության գործում», - ասվում է հայտարարության մեջ։