1 րոպեի ընթերցում
ՀՀ կենտրոնական բանկից «Արմենպրես»-ին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 16-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.85 դրամով և կազմել 362.34 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.51 դրամով և կազմել 407.92 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.0281 դրամով և կազմել 4.3346 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 4.13 դրամով և կազմել 483.25 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 846 դրամով և կազմել 48372 դրամ: