1 րոպեի ընթերցում
ՀՀ կենտրոնական բանկից «Արմենպրես»-ին տեղեկացնում են, որ սեպտեմբերի 28-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.18 դրամով և կազմել 363.34 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.15 դրամով և կազմել 413.19 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.0084 դրամով և կազմել 4.3043 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.19 դրամով և կազմել 481.64 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 87 դրամով և կազմել 49776 դրամ: Արծաթի գինն աճել է 16.39 դրամով և կազմել 759.48 դրամ: