ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համաձայնագիր են ստորագրել

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը և Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը Նյու Յորքում համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսում է ամրապնդել Գրենլանդիայի, Արկտիկայի և Հյուսիսատլանտյան տարածաշրջանի անվտանգությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վկայակոչելով Reuters-ը, ստորագրման արարողությունը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Համաձայնագիրը հնարավորություն է տալիս ընդլայնել ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Գրենլանդիայում և փոփոխություններ է կատարում կղզում ամերիկյան ուժերի ներկայության իրավական հիմքը հանդիսացող՝ 1951 թվականի պաշտպանական համաձայնագրում։

Համաձայնագրի հրապարակված տեքստի համաձայն՝ Միացյալ Նահանգները կարող է Գրենլանդիայում տեղակայել «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր՝ բալիստիկ հրթիռներից պաշտպանությունն ապահովելու նպատակով։

«ԱՄՆ-ի որևէ հակառակորդի այլևս երբեք թույլ չի տրվի ռազմական ներկայություն հաստատել Գրենլանդիայում կամ առանց մեր գրավոր համաձայնության զգայուն ներդրումներ կատարել այնտեղ»,- ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ նախատեսվում է Գրենլանդիայում երկու խոշոր ռազմակայան կառուցել։

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենն ընդգծել է, որ համաձայնագիրը չի փոխում Գրենլանդիայի կարգավիճակը։

«Սա համաձայնագիր է, որն ամրապնդում է մեր ընդհանուր անվտանգությունն Արկտիկայում և Հյուսիսատլանտյան տարածաշրջանում և միաժամանակ ճանաչում է Թագավորության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև Գրենլանդիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ասել է Ֆրեդերիկսենը։

Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենն իր հերթին հայտարարել է, որ համաձայնագիրը ճանաչում է Գրենլանդիայի շահերը և միջազգային համագործակցության մեջ մեր տեղը։ 

«Այն բխում է բոլորիս շահերից»,- ասել է նա։ 

Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Դանիայում և Գրենլանդիայում անհրաժեշտ խորհրդարանական ընթացակարգերն ավարտելուց հետո։

 

Հայերեն Русский

Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

Թրամփը խաղաղության գործընթացից խոսելիս ՄԱԿ-ի ամբիոնից մեջբերել է Փաշինյանին և Ալիևին

Իրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը