Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

1 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 3.06-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայի խանութներից մեկում ավազակային հարձակում է կատարվել։

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 3-ի սահմաններում, Չարենցավանի 18-ամյա բնակիչը մտել է նշված խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ պահանջել գումար, ապա դիմել է փախուստի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից, երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Գազային ատրճանակը հայտնաբերվել է։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

 

 

 

  

 

 

Հայերեն Русский