5 րոպեի ընթերցում
Աշխատանքի տոնավաճառ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը սեպտեմբերի 16-ին անցկացրել է աշխատանքի ամենամյա տոնավաճառը, որին մասնակցել է պետական և մասնավոր հատվածի ավելի քան 70 գործատու։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տոնավաճառին ներկայացված էին բանկային և ֆինանսական, ՏՏ, ապահովագրական, խորհրդատվական և այլ ոլորտների ընկերություններ, ինչպես նաև պետական կառույցներ։
Գործատուները ուսանողներին ներկայացրել են առկա թափուր հաստիքները և ծանոթացրել իրենց ընկերություններում կարիերայի զարգացման հնարավորություններին։
ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանի խոսքով՝ աշխատանքի տոնավաճառը համալսարանում անցկացվում է 2019 թվականից։
«Տոնավաճառի նպատակը գործատուին և ուսանողին դեռևս ուսանողական տարիներին միմյանց կապելն է։ Դա կարևոր առաքելություններից մեկն է, որովհետև մենք ոչ միայն տալիս ենք կրթություն և հմտություններ, այլև հանձնառություն ունենք ապահովելու ուսանողի հետագա հետագծելիությունը աշխատաշուկայում»,- ասաց նա։
Ռեկտորի խոսքով՝ նման միջոցառումների շարունակական կազմակերպման արդյունքում ՀՊՏՀ-ի չորրորդ կուրսի ուսանողների՝ միջինում 75 տոկոսը հեռակա, իսկ 57 տոկոսը՝ առկա կրթաձևում, արդեն իսկ ապահովված է մասնագիտական աշխատանքով։
ՀՊՏՀ կարիերայի կենտրոնի պետի պարտականությունները կատարող, շրջանավարտների ցանցի համակարգող Արփինե Մայիլյանի խոսքով՝ տարեցտարի ավելանում է աշխատանքի տոնավաճառին մասնակցող կազմակերպությունների թիվը։
«Ամեն տարի նման տոնավաճառներին մասնակցում է ավելի քան 70 և ավելի գործատու»,- հավելեց նա։
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անձնակազմի կառավարման բաժնի պետ Արմենուհի Փոստոյանը նշեց, որ Հանձնաժողովը ՀՊՏՀ-ի հետ ունի համագործակցության հուշագիր, և բուհի հետ համագործակցությունն արդյունավետ համարեց ինչպես պրակտիկայի կազմակերպման, այնպես էլ աշխատանքի տեղավորման առումով։
«Նմանատիպ տոնավաճառները շատ արդյունավետ են, քանի որ հաճախ ուսանողները գալիս են, մեզ մոտ ձեռք են բերում մասնագիտական գիտելիքներ, և պրակտիկան ցույց է տալիս, որ լավագույն աշխատողներին ինքներս ենք աշխատանքային առաջարկ անում»,- ասաց նա։

Տոնավաճառին մասնակցում էր նաև «Evolution» ընկերությունը։ Ընկերության ներկայացուցիչ Անդրանիկ Հայրապետյանը նշեց, որ ընկերությունը ներկայացնում է լայվ խաղավարի և լայվ խաղավարի օգնականի թափուր հաստիքները։ Նրա խոսքով՝ ընկերությունն աշխատակիցներին առաջարկում է ազատ գրաֆիկ, ինչը հնարավորություն է տալիս աշխատանքը համատեղել այլ զբաղվածության հետ։
Աշխատանքի տոնավաճառում մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն անմիջականորեն շփվելու գործատուների հետ, ծանոթանալու տարբեր ոլորտներում աշխատանքի առաջարկներին, այլև ստեղծելու և ընդլայնելու մասնագիտական կապերի շրջանակը։