Wildberries-ի նոր լոգիստիկ կենտրոնը՝ հայ վաճառողների համար արտահանման կետ

6 րոպեի ընթերցում

Հայաստանի շուկան ունի էլեկտրոնային առևտրի հետագա զարգացման զգալի ներուժ՝ ինչպես ներքին պահանջարկի, այնպես էլ արտահանման տեսանկյունից։ Արտաքին շուկաներում հայկական ապրանքների վաճառքի աճին զուգահեռ զարգանում է նաև տեղական ենթակառուցվածքը, որը ձեռնարկատերերին հնարավորություն է տալիս ընդլայնել բիզնեսը և հասնել նոր գնորդների։

Այս ենթակառուցվածքի առանցքային տարրերից է Երևանի Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը։ Դրա ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 23 հազար քառ. մետր, իսկ հզորությունը թույլ է տալիս օրական մշակել մինչև 500 հազար ապրանք։ Կենտրոնն ապահովում է ապրանքների պահեստավորումն ու մշակումը և Wildberries-ի միասնական լոգիստիկ ցանցի մի մասն է, որը վաճառողներին կապում է տարբեր շուկաների գնորդների հետ։

«Մեզ համար կարևոր է, որպեսզի հայ ձեռնարկատերը կարողանա Wildberries-ի հնարավորություններն օգտագործել ոչ միայն երկրի ներսում վաճառքների զարգացման, այլև երկրի սահմաններից դուրս իր բիզնեսը ընդլայնելու համար։ Մենք զգալի ներուժ ենք տեսնում հայկական արտադրողների և վաճառողների շրջանում և հետևողականորեն զարգացնում ենք այն ենթակառուցվածքը, որը նրանց հնարավորություն է տալիս աշխատել պատվերների աճող ծավալների հետ և մուտք գործել նոր շուկաներ։ Տեղական լոգիստիկ կենտրոնն այս գործընթացում կարևոր դեր է խաղում, քանի որ հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կազմակերպել ապրանքի շարժը վաճառողից մինչև գնորդ», — նշում է Հայաստանում Wildberries-ի տարածաշրջանային տնօրեն Դավիթ Միրզոյանը։

Wildberries-ի ամբողջ լոգիստիկ ցանցը ստեղծվել է վաճառողների համար գործընթացները հնարավորինս պարզեցնելու և մատակարարման շղթայի տարբեր փուլերի միջև ապրանքների տեղաշարժն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։ Հայաստանում տեղական ենթակառուցվածքի զարգացումը հնարավորություն է տալիս այս հնարավորություններն օգտագործել ինչպես ներքին շուկայի, այնպես էլ արտահանման վաճառքների համար։

Վերջին ամսվա ցուցանիշների համեմատությունը նախորդ ամսվա հետ ցույց է տալիս արտաքին շուկաներում հայկական ապրանքների առանձին կատեգորիաների նկատմամբ հետաքրքրության նկատելի աճ։ Wildberries-ի վերլուծական տվյալների համաձայն՝ այդ ժամանակահատվածում արտահանման վաճառքների ամենամեծ աճը գրանցվել է կորպուսային և պահեստավորման կահույքի կատեգորիայում, որտեղ ցուցանիշն աճել է 782%-ով։ Անհատական ատվերով պատրաստվող կահույքի վաճառքն աճել է 644%-ով, գրասենյակային տեխնիկայինը՝ 220%-ով, անասնաբուժական ապրանքներինը՝ 209%-ով։ Զգալի աճ են գրանցել նաև երեխաների պարագաները, որոնց վաճառքն ավելացել է 202%-ով, երեխաների հագուստը՝ 161%-ով, ընդհանուր հագուստի կատեգորիան՝ 107%-ով, գրենական պիտույքները՝ 91%-ով, իսկ խաղալիքները՝ 41%-ով։

Առանձին նկատելի է «Արտադրված է Հայաստանում» նշումով ապրանքների վաճառքի դինամիկան։ Վերջին ամսվա ընթացքում՝ նախորդ ամսվա համեմատ, սենյակային կահույքի վաճառքն աճել է 292%-ով, փոքրիկների պարագաներինը՝ 249%-ով, հատուկ հագուստի և անհատական պաշտպանության միջոցներինը՝ 248%-ով, համակարգչային ծայրամասային սարքավորումներին և աքսեսուարներինը՝ 246%-ով, իսկ իրերի պահպանման համար նախատեսված ապրանքներինը՝ 203%-ով։

Դրական դինամիկա է նկատվում նաև առանձին ապրանքների շրջանում։ Տղաների, աղջիկների և դեռահասների համար նախատեսված մանկական շապիկների վաճառքն աճել է 110%-ով, աղջիկների սպորտային լեգինսներինը՝ 208%-ով, թթվածնային սպիտակեցնող և բծահանող միջոցներինը՝ 36%-ով։ Փաթեթավորված հայկական աղացած սուրճի վաճառքն աճել է 26%-ով։

«Այս դինամիկան ցույց է տալիս, որ հայկական ապրանքների ներուժը չի սահմանափակվում միայն ավանդական առանձին կատեգորիաներով։ Արտաքին շուկաներում պահանջարկ ունեն կահույքը, տան համար նախատեսված ապրանքները, մանկական ապրանքները, հագուստը, մասնագիտացված արտադրանքը և այլ կատեգորիաներ։ Մեզ համար կարևոր է շարունակել ստեղծել պայմաններ, որոնց դեպքում այս ներուժը կարող է վերածվել իրական վաճառքների և տեղական բիզնեսի երկարաժամկետ զարգացման», - հավելում է Դավիթ Միրզոյանը։

Լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացումը գործոններից մեկն է, որը հայ ձեռնարկատերերին հնարավորություն է տալիս ընդլայնել վաճառքի աշխարհագրությունը։ Որքան արդյունավետ են կազմակերպված ապրանքների պահեստավորումը, մշակումը և հետագա տեղափոխումը, այնքան ավելի մեծ հնարավորություններ են ստանում վաճառողները՝ ընդլայնելու տեսականին և աշխատելու ներքին շուկայի սահմաններից դուրս գտնվող գնորդների հետ։

Wildberries-ի համար հայկական ուղղության զարգացումը ենթադրում է հնարավորությունների հետագա ընդլայնում ինչպես երկրի ներսում գնորդների, այնպես էլ տեղական ձեռնարկատերերի համար, որոնք հարթակը դիտարկում են որպես նոր շուկաներ մուտք գործելու գործիք։ Տեղական լոգիստիկ ենթակառուցվածքն այս գործընթացում դառնում է կապող օղակ հայկական բիզնեսի և երկրի սահմաններից դուրս նրա ապրանքների նկատմամբ աճող պահանջարկի միջև։

Հայերեն Русский

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Վրաստանի դեսպանը քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցեր

Ֆոն դեր Լայենը ԵՄ-ին կոչ է արել աշխատել հակառուսական պատժամիջոցների շրջանցման միջոցների վրա

Իրանն ուժի մեջ է համարում ԱՄՆ-ի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի

Աշխատանքի տոնավաճառ. ի՞նչ թափուր հաստիքներ են առաջարկում գործատուները

Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտը կազմում է օրական 1 միլիարդ եվրո. ֆոն դեր Լայեն

Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին

Ֆոն դեր Լայենը Patriot հրթիռների արտադրողներին կոչ է արել արագացնել դրանց մատակարարումները Կիևին

Արփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան 52-րդ MQ-9 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Հորմուզի նեղուցի օդային տարածքում

Ռալֆ Յիրիկյանն Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերները