Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում բողոքարկել է հայկական արտադրանքի նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումները

2 րոպեի ընթերցում

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շրջանակում բողոքարկել է հայկական արտադրանքի նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումները և ակնկալում է, որ առկա մեխանիզմների գործադրմամբ խոչընդոտները կվերացվեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը։

Անդրադառնալով ռուսական կողմի հետ հաղորդակցությանը և սահմանափակումների համար ներկայացված հիմնավորումներին՝ Գասպարյանն ընդգծել է, որ հարցը դիտարկվում է նաև ԵԱՏՄ շրջանակում։

«Այստեղ կարևոր են ոչ միայն Ռուսաստանի հետ մեր շփումները, այլև ԵԱՏՄ շրջանակում մեր հնարավորությունները, որովհետև կան կոնկրետ մեխանիզմներ, որոնք կարելի է կիրառել, որպեսզի այդպիսի խոչընդոտները վերանան։ Մենք ակտիվորեն օգտագործում ենք այդ հնարավորությունները։ Բողոքել ենք և հույս ունենք ու վստահ ենք, որ մեխանիզմները պետք է գործեն, որպեսզի խոչընդոտները վերացվեն»,-ասել է փոխնախարարը։

Լրագրողի ճշտող հարցին՝ արդյոք հայկական արտադրանքի որակի վերաբերյալ ռուսական կողմի պնդումներն անհիմն են, Գասպարյանը պատասխանել է, որ հայկական կողմի գնահատմամբ՝ կիրառված խոչընդոտները չեն համապատասխանում ԵԱՏՄ-ում հաստատված համաձայնություններին և սկզբունքներին։

«Մեր կարծիքով՝ խոչընդոտները չեն համապատասխանում ԵԱՏՄ շրջանակում ձեռք բերված համաձայնություններին և սկզբունքներին։ Դրա համար մենք պայքարում ենք, որպեսզի ԵԱՏՄ-ն գործի իր սկզբունքների համաձայն»,-նշել է նա։

Գասպարյանը շեշտել է, որ Հայաստանը ԵԱՏՄ գործիքակազմն օգտագործում է խախտված սկզբունքների վերականգնման համար։

Հայերեն العربية English ქართული Русский Türkçe 中文

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին