Հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն ԱՄԷ մեկնարկել է շաբաթական մինչև 40 տոննա ծավալով

2 րոպեի ընթերցում

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնարկել է՝ սկզբնական փուլում շաբաթական մինչև 40 տոննա ծավալով։ Հետագայում նախատեսվում է ավելացնել արտահանման ծավալները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, արտահանումն իրականացվում է օգոստոսի 27-ին Դուբայում հիմնադրված «Watermelon Ecosystem» ընկերության հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայ կատարած այցի ընթացքում այցելել է ընկերություն։ Հիմնադիրների ուղեկցությամբ նախարարը շրջել է տարածքում, ծանոթացել ընկերության գործունեությանը, ենթակառուցվածքներին և արտադրական հնարավորություններին։

«Watermelon Ecosystem»-ը սննդի և ըմպելիքների ոլորտում գործող տեխնոլոգիական հարթակ է, որը միավորում է ռեստորաններին, հյուրանոցներին, սննդի մատակարարներին, արտադրողներին և ֆերմերներին։ Այն առաջարկում է թվային գնումների, մատակարարման շղթայի կառավարման և ֆինանսավորման լուծումներ։

Ընկերությունն ակտիվորեն համագործակցում է նաև տեղական արտադրողների և մատակարարների հետ՝ նպաստելով սննդի սպասարկման ոլորտում նրանց արտադրանքի հասանելիության ընդլայնմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները։ Կողմերը պայմանավորվել են առավել սերտորեն համագործակցել ինչպես ներդրումային ծրագրերի իրականացման, այնպես էլ հայկական արտադրանքի արտահանման ծավալների ավելացման ուղղությամբ։

 

Հայերեն العربية English Français Türkçe 中文

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները