Եվրախորհրդարանի միջազգային առևտրի հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանի համար մաքսատուրքերի ժամանակավոր վերացմանը

3 րոպեի ընթերցում

Եվրոպական խորհրդարանի Միջազգային առևտրի հանձնաժողովը (INTA) հավանություն է տվել Հայաստանից Եվրոպական միություն ներմուծվող ապրանքների լայն շրջանակի համար մաքսատուրքերի ժամանակավոր վերացմանը՝  Ռուսաստանի կողմից հայկական արտահանման նկատմամբ սահմանված առևտրային սահմանափակումների հետևանքով ստեղծված իրավիճակում։ 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` Եվրոպական հանձնաժողովի ներկայացրած առաջարկը սեպտեմբերի 3-ին ընդունվել է առանց փոփոխությունների՝ 35 կողմ, 2 դեմ և 3 ձեռնպահ ձայներով։

Առաջարկի համաձայն՝ Եվրոպական միությունը նախատեսում է երկու տարի ժամկետով վերացնել հայկական մի շարք ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսատուրքերը։

Միաժամանակ նախատեսվում է առանց մաքսատուրքի ներմուծման քվոտաներ սահմանել հայկական գյուղատնտեսական ութ տեսակի արտադրանքի համար։ Դրանց թվում են խաղողը, ծիրանը, կեռասը, դեղձը և վարունգը։

Նախագիծը նախատեսում է նաև պաշտպանական մեխանիզմներ, որոնք անհրաժեշտության դեպքում հնարավորություն կտան Եվրամիությանը միջամտել, եթե Հայաստանից ներմուծման աճը բացասական ազդեցություն ունենա եվրոպացի արտադրողների վրա։

Այս քայլը պայմանավորված է 2026 թվականի մայիսից Ռուսաստանի կողմից հայկական արտահանման մի շարք կարևոր ապրանքատեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումներով։ Դրանք վերաբերում են, մասնավորապես, ալկոհոլային խմիչքներին, հանքային ջրերին, մրգերին և բանջարեղենին, ինչպես նաև Ռուսաստանի տարածքով դրանց տարանցմանը։

Ըստ Եվրոպական հանձնաժողովի՝ այդ սահմանափակումները խաթարել են Հայաստանի ավանդական մատակարարման շղթաները և զգալիորեն սահմանափակել երկրի հասանելիությունը ավանդական արտահանման շուկաներին։ Իրավիճակը հատկապես ծանր ազդեցություն է ունեցել փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրողների վրա՝ միաժամանակ մարտահրավերներ ստեղծելով Հայաստանի տնտեսական դիմակայունության համար։

ԵՄ-ն նախաձեռնությունը դիտարկում է որպես հայկական տնտեսությանն աջակցելու և արտահանողների համար ԵՄ շուկա մուտքի լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու ժամանակավոր միջոց։

Առաջարկի շուրջ հաջորդ քվեարկությունը նախատեսվում է Եվրոպական խորհրդարանի սեպտեմբերյան լիագումար նստաշրջանում՝ Ստրասբուրգում։

Եվրախորհրդարանի հաստատումից հետո անհրաժեշտ կլինի նաև ԵՄ խորհրդի պաշտոնական հաստատումը։ Կանոնակարգը ուժի մեջ կմտնի Եվրոպական միության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու հաջորդ օրը։

Հիշեցնենք, որ Եվրոպական միության խորհուրդը սեպտեմբերի 2-ին հավանություն էր  տվել հայկական արտադրանքի համար առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցներ սահմանելու առաջարկին և նախագիծն ուղարկել էր Եվրախորհրդարանի հաստատմանը։ 

Հայերեն العربية English فارسی Français ქართული Русский 中文

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել