Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության համագործակցությունը կշարունակվի

2 րոպեի ընթերցում

Screenshot

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության համագործակցությունը, որն արդեն մի քանի տարվա պատմություն ունի,  կշարունակվի նաև առաջիկա տարիների ընթացքում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է  գերմանական «GIZ» կազմակերպության Հայաստանյան գրասենյակի ղեկավար Սոնյա Կուրցին, Հայաստանում Գերմանիայի դեսպանատան տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Պելցին, ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Սուսանա Մարտինսին, կազմակերպությունների այլ պատասխանատուների։    

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են  Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության  միջոցով Սևանա լճի էկոհամակարգերի բարելավման և կայուն զարգացման նպատակով մարզի որոշ բնակավայրերում և նախակրթական հաստատություններում կեղտաջրերի մաքրման կայանների ստեղծման, դրանց կառուցման նպատակով համապատասխան նշանակության հողատարածքների հասանելիության ապահովմանը վերաբերող հարցեր, ծրագրի հետ կապված այլ մանրամասներ։

Մարզպետ Կարեն Սարգսյանը բարձր է գնահատել  «GIZ» կազմակերպության կողմից վերջին տարիների ընթացքում Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում իրականացված ծրագրերի նշանակությունը և հավաստել, որ շարունակելու է համագործակցված քայլեր կատարել՝ ի նպաստ Սևանա լճի կենսաբազմազանության պահպանմանն ու վերականգնմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման։

Հայերեն English

ԵՄ-ն քննարկում է Ուկրաինայի խնդրանքը՝ վճարելու Patriot համակարգերի համար. ֆոն դեր Լայեն

Դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթ. պահանջվում է անվավեր ճանաչել «Գաջեգործ» ընկերության սեփականաշնորհման 1997 թվականի գործարքը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-02/09/26

Ասիական ինդեքսները նվազել են - 02/09/26

Վարչապետը ծանոթացել է Վեդիի Վանաշեն բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի պայմաններին

Սեուլը կարծում է, որ Թրամփը կարող է ազդել Կորեական թերակղզում իրադրության վրա

Գրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին. Գևորգ Պապոյան

«Աջափնյակ» գեղագիտական կենտրոնի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հայաստանում առանձնահատուկ զգացումով են հիշում Էդուարդ Բալադյուրի հայկական արմատները․ Փաշինյանը ցավակցել է Մակրոնին

Գրենլանդիայի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակման մասին